Այստեղից է սկսվում իմ ճանապարհը դեպի գիտելիքի աշխարհ
Աջակցեք Ձեր երեխայի` դպրոցական դառնալու ձգտմանը: Ձեր անկեղծ հետաքրքրվածությունը ցուցաբերեք նրա ուսումնական հոգսերի և գործերի նկատմամբ: Ձեր լուրջ վերաբերմունքը նրա առաջին ձեռքբերումների և հնարավոր դժվարությունների նկատմամբ կօգնեն նրան գիտակցելու իր նոր կարգավիճակի և գործունեության կարևորությունը:
Աջակցեք Ձեր երեխային, խրախուսեք հաջողության հասնելու նրա ցանկությունը: Յուրաքանչյուր աշխատանքում անպայման գտեք մի բան, որի համար արժե գովել երեխային: Հիշեք, որ խրախուսանքը և հուզական աջակցությունը (կեցցես, ապրես, շատ լավ ստացվեց, հիանալի է) կարող են նշանակալիորեն նպաստել երեխայի ուսումնական հաջողություններին:
Ուսումնառությունը պատասխանատու և դժվար աշխատանք է: Կենտրոն հաճախելը էականորեն փոխում է երեխայի կյանքը, սակայն այս իրադարձությունը չպետք է նրա կյանքը զրկի բազմազանությունից, ուրախությունից և խաղից: Կենտրոնի սանը պետք է բավարար ժամանակ ունենա խաղալու համար:
Ձեր երեխան կենտրոն է գալիս, որպեսզի սովորի: Երբ մարդը սովորում է, հնարավոր է, որ նրա մոտ ինչ-որ բան անմիջապես չստացվի: Դա բնական է: Երեխան իրավունք ունի սխալվելու:
Կենտրոն հաճախելով` Ձեր երեխայի կյանքում հայտնվում է նրա համար շատ կարևոր և հեղինակավոր մարդ` ուսուցիչը: Հարգեք Ձեր երեխայի կարծիքը իր ուսուցչի մասին :
Քննարկեք երեխայի հետ այն կանոնները և նորմերը, որոնց հետ երեխան հանդիպում է մեզ մոտ: Բացատրեք նրան դրանց անհրաժեշտությունը և նշանակությունը: